ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Բրիտանական ֆիլմերի փառատոնի ծրագրում ընդգրկված ֆիլմերը

Բրիտանական ֆիլմերի փառատոնի ծրագրում ընդգրկված ֆիլմերը
17.02.2016 | 15:20

Փետրվարի 20-ից 26-ը Մոսկվա կինոթատրոնում 17.00-ին, 18.00-ին և 20.00-ին կցուցադրվեն բրիտանական յոթ ֆիլմ: Փետրվարի 20-ին 16.30-ին Մոսկվա կինոթատրոնում փառատոնը կմեկնարկի «Լեդին ֆուրգոնում» ֆիլմով:

Ռեժիսոր Նիկոլաս Հայթների «Լեդին ֆուրգոնում» ֆիլմը պատմում է մեծանուն գրող Ալան Բեննեթթի և միսս Շեփերդի սիրո մասին։ Միսս Շեփերդի դերակատարուհի բրիտանական կինոյի և թատրոնի արդեն դասականի համարում ունեցող օսկարակիր դերասանուհի Մեգի Սմիթն է:
Շերլոկ Հոլմսի սիրահարների համար փետրվարի 21-ին կցուցադրվի «Միստր Հոլմս» ֆիլմը: Երիտասարդ և հմայիչ Հոլմսի կերպարի սիրահարներին անակնկալ է սպասվում: Այս ֆիլմում հայտնի խուզարկուն արդեն թոշակառու է, ինչը, սակայն, չի խանգարում, որպեսզի լուծում տա 50 տարի առաջ չբացահայտված գործին:
Ի՞նչ փորձությունների կարող է ենթարկվել ամուսնության 45-րդ տարին նշել պատրաստվող զույգը: Ծերունական տարիքում զգայական սիրո մասին պատմող «45 տարի» ֆիլմը համարվում է 2015 թվականի լավագույն կինոնկարներից մեկը: Այն արդեն մրցանակների է արժանացել Բեռլինի և Էդինբուրգի կինոփառատոններում, իսկ գլխավոր դերակատարուհին`Շառլոթ Ռեմփլինգը, առաջադրվել է «Օսկար» մրցանակի: Ֆիլմը Մոսկվա կինոթատրոնում կցուցադրվի փետրվարի 22-ին:
Փետրվարի 23-ին և 24-ին կցուցադրվեն վավերագրական ֆիլմեր: Մեր օրերի տաղանդավոր երգչուհի Էմի Ուայնհաուսի և հեղափոխական դերասան Մառլոն Բրանդոյի մասին պատմող ֆիլմերն այս արվեստագետներին կներկայացնեն մինչ օրս երկրպագուներին անծանոթ տեսանկյունից: «Էմի» ֆիլմն առաջադրվել է Օսկար մրցանակի:
Կաննի կինոփառատոնի մրցանակակիր «Ծովախեցգետին» ֆիլմը, արժանիորեն, ստացել է արտասովոր ու տաօրինակ ֆիլմերից մեկի կոչումը: Ֆիլմի հերոսը պետք է 45 օրվա ընթացքում գտնի համապատասխան կողակից, հակառակ դեպքում նա կվերածվի կենդանու: Այս ֆիլմը փառատոնի շրջանակում կցուցադրվի փետրվարի 25-ին:
Փառատոնը Երևանում կեզրափակվի «Լոնդոնյան ճանապարհ» մյուզիքլով: «Լոնդոնյան ճանապարհը» վերարտադրում է 2006 թ․ Սաֆոլքում տեղի ունեցած դեպքերը, երբ խաղաղ գավառական Իսփուիչ քաղաքը ցնցվեց հինգ կնոջ մարմինների հայտնաբերմամբ։ Այս ֆիլմում նկարահանվել են բրիտանական նորօրյա լավագույն դերասանները` Թոմ Հարդին և Օլիվիա Քոլմանը:
Մուտքն ազատ է բոլոր ֆիլմերի համար: Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնի կազմակերպիչներն են Բրիտանական խորհուրդը, Երևանում Բրիտանական դեսպանատունը և ՀՀ մշակույթի նախարարությունը, փառատոնի գլխավոր հովանավորն է Beeline–ը Հայաստանում:

Դիտվել է՝ 758

Մեկնաբանություններ